«Աշխարհի հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ/Ջիկչի մրցանակի» համար թեկնածուների առաջադրում

2018-03-12

ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղեկացնում է  փաստավավերագրական ժառանգության պահպանության ոլորտում զգալի ներդրումների համար շնորհվող Աշխարհի հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ/Ջիկչի մրցանակի յոթերորդ շրջափուլի վերաբերյալ: Մրցանակը շնորհվում է ոլորտում գնահատելի ձեռքբերումներ գրանցած անհատներին, հաստատություններին և այլ մարմիններին կամ հասարակական կազմակերպություններին:
Մրցույթին մասնակցելու հրավիրված յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն. հայտերը ներկայացվում են միայն ՀՀ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով: Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվելու:
Հնարավոր թեկնածությունների փաստաթղթերի ամբողջական փաթեթները` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորության նամակի նախագծի ուղեկցությամբ, մինչև ս.թ. մարտի 19-ը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):   

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։