Գերմաներենի մրցանակային ծրագիր դպրոցականների համար

2018-03-07

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային ծրագիր, որն իրականացվում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (ՄՓԾ/PAD) կողմից:
Այն աշակերտները, ովքեր կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին. 
- ծրագրի մեկնարկին աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
- առնվազն երկու տարի գերմաներեն սովորած լինի այնպիսի դպրոցում, որտեղ գերմաներենը դասավանդվում է պատշաճ ժամաքանակով,
- ունենա գերմաներենի առնվազն B1 մակարդակ,
- ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
- չլինի ավարտական դասարանում:
Ծրագրին չեն կարող մասնակցել այն աշակերտները, ովքեր մեծացել են Գերմանիայում և այնտեղ դպրոց հաճախելուց հետո են վերադարձել հայրենիք, կամ արդեն իսկ մասնակցել են Միջազգային մրցանակային ծրագրին: Հավակնորդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ներկայացնեն Հայաստանում առնվազն երեք տարվա հիմնական բնակությունը հաստատող փաստաթուղթ:
Այցը տեղի կունենա նախնական տվյալներով 23.06.2018թ. - 22.07.2018թ.: 
Հավակնորդներն ամենաուշը մինչև 2018թ. մարտի 22-ը՝  ժամը 16-ը դեսպանություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
•էլեկտրոնային տարբերակով լրացված անհատական հարցաթերթիկ,
•անձնագրի լուսանկար
•ծնողների կողմից լրացված համաձայնություն
•անձնագրի պատճեն (անձնագրի առկայության դեպքում)
•դպրոցի գերմաներենի ուսուցչի կողմից տրված բնութագիր, որը պարունակում է տվյալներ աշակերտի լեզվական իմացության, վարքի, սոցիալական շփման ունակությունների և ակտիվության վերաբերյալ:
Հայտաթղթերը դեսպանություն պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով (յուրաքանչյուր էլ. նամակով՝ առավելա-գույնը 6 MB): Հայտերի ընդունման ընթացակարգը դյուրացնելու համար, սակայն, դեսպանությունը որոշել է փաստաթղթերն ընդունել նաև թղթային տարբերակով: Առավել մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև լրացման ենթակա ձևաթղթերը կարելի է ներբեռնել Գերմանիայի դեսպանության կայքէջից. www.eriwan.diplo.de :

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։