Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա»/

2018-02-28

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց:
Դասընթացները կազմակերպվում են ՈՒԿԵ փոխուսուցման, փոխստուգման և այլ արդյունավետ ու ժամանակի քննություն բռնած մեթոդիկաներով:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում՝ կազմակերպության ղեկավարի անունով / դիմումները լրացվում են տեղում/
2. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը /2 օրինակ/
3. 3×4 չափսի 2 լուսանկար,
4. Աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը ,/
/աշխատում է առ այսօր նշումով , ստորագրությամբ և կնիքով/ 2 օրինակ/,
5. Անձնագրի և սոցքարտի պատճենները՝ 3 օրինակ, 7. ՄՆՀԱ հաշվեհամարին / 1510003946280100 Արարատբանկ ԲԲԸ/ փոխանցած գումարի անդորրագիրը:
Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 70 000 դրամ:
Հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077 77 31 70, 091080205 հեռախոսահամարներով, կամ գրել mnha@imbox.ru էլ փոստի հասցեով: Մեր կայքը՝ mnha.am 
Գործերը ընդունվում են 26.02. 2018թ. մինչև-13.03.2018թ. ժամը 18.00 25.02 2018թ.

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։