Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ (ծածկագիր՝ 19-2.2-97)

2018-02-21

Ապահովում է Խորհրդի որոշմամբ սահմանված հաշվետվությունների ձևով, բովանդակությամբ և հաճախականությամբ Խորհրդին հաշվետվությունների ներկայացման աշխատանքները: Ապահովում է Տեսչական մարմնի գործունեության արդյունավետության վերաբերյալ Խորհրդին առաջարկություններ ներկայացնելու աշխատանքները: Ապահովում է Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների բացահայտման և գնահատման աշխատանքները, կառավարում է բացահայտված ռիսկերը: Խորհրդի հաստատմանը ներկայացնելու համար ապահովում է Տեսչական մարմնի որակի ապահովման տարեկան ծրագրի կազմումը և Խորհուրդ ներկայացնելը, պարբերաբար հետևում է դրա իրականացմանը: Ապահովում է Տեսչական մարմնում իրականացվող ներքին հսկողության՝ կարգապահական կանոնների ապահովման վերլուծության, բողոքների պատճառների ու արդյունքների վերլուծության, Տեսչական մարմնի գործունեության արդյունքների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները: 
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝ 
* բարձրագույն կրթություն` բնագիտական կամ տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենտ), կամ հումանիտար-սոցիալական, կամ կրթություն մասնագիտությունների գծով, կամ իրավագիտություն մասնագիտությամբ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 4.1 ենթակետին հաջորդող 1-ին պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* անգլերենի ազատ տիրապետում:
Մրցույթը կկայանա 27.03.2018թ.` ժամը 10:00-ին, Խորհրդի շենքում, ք. Երևան, Տերյան 89

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։