Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 19-2.3-183)

2018-02-21

Իրականացնում է Խորհրդի որոշմամբ սահմանված հաշվետվությունների ձևով, բովանդակությամբ և հաճախականությամբ Բաժնի պետին հաշվետվություններ ներկայացնելու աշխատանքները: Իրականացնում է Տեսչական մարմնի գործունեության արդյունավետության վերաբերյալ Բաժնի պետին առաջարկություններ ներկայացնելու աշխատանքները: Իրականացնում է Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների բացահայտման և գնահատման, բացահայտված ռիսկերի կառավարման աշխատանքները: Իրականացնում է Տեսչական մարմնի որակի ապահովման տարեկան ծրագրի կազմման աշխատանքները: Իրականացնում է Տեսչական մարմնում ներքին կարգապահական կանոնների ապահովման վերլուծության, բողոքների պատճառների ու արդյունքների վերլուծության, Տեսչական մարմնի գործունեության արդյունքների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները: 
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝ 
* բարձրագույն կրթություն` բնագիտական կամ տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենտ), կամ հումանիտար- սոցիալական, կամ կրթություն մասնագիտությունների գծով, կամ իրավագիտություն մասնագիտությամբ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 4.1 ենթակետին հաջորդող 2-րդ պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* անգլերենի ազատ տիրապետում:
Մրցույթը կկայանա 28.03.2018թ.` ժամը 10:00-ին, Խորհրդի շենքում,ք. Երևան, Տերյան 89:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։