Մրցույթ` «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

2018-02-15

«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ»  ՀԻՄՆԱԴՐԱՄ (ԿԴՍՀ)
Թափուր աշխատատեղի  հայտարարություն
Հայտարարման ամսաթիվ՝ 15.02.2018
Դիմելու վերջնաժամկետ՝ 23.02.2018

Պաշտոնի անվանումը-Գործադիր տնօրեն
Վայրը-Երևան, Հայաստան
Տևողությունը-Երկարաժամկետ
Մեկնարկի ամսաթիվ- 01.03.2018

Գործադիր տնօրենը, Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ընդհանուր վերահսկողության ներքո, պետք է սերտորեն համագործակցի ՀՀ Կրթության և գիտության, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև նախադպրոցական կրթության և դպրոցական տարիքի երեխաների սնուցման ծրագրերում ներգրավված համապատասխան պետական և ոչ պետական հաստատությունների  ու միջազգային կազմակերպությունների հետ:

Հիմնական պարտականությունները՝

Սահմանել և կառավարել Հիմնադրամի հիմնական ռազմավարական ուղղությունը` համաձայն հիմնադրամի հիմնական առաքելության և Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի սահմանած պահանջների:
Համագործակցել տեղական ինքնակառավարման մարմիների ղեկավարների, դպրոցների տնօրինության հետ, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն դպրոցական սնուցման բարելավման վերաբերյալ:
Սահմանել Հիմնադրամի ռազմավարական ուղղվածության ընդլայնման նպատակները:
Ղեկավարել կազմակերպության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացը՝ արդյունքների մասին հաշվետվություններ ներկայացնելով Հոգաբարձուների Խորհրդին:
Ապահովել Հիմնադրամի ներկայացվածությունը պետական, միջազգային և հանրային հարթակներում, ինչպես նաևվերջինիս նպատակներն ու խնդիրները պատշաճ կերպով ընկալելի դարձնել պոտենցիալ շահառուների համար:
Համագործակցել բոլոր այն շահագրգիռ կազմակերպությունների, պետական և ոչ պետական գերատեսչությունների հետ, որոնք էապես ներգրավված են դպրոցական կրթության և հատկապես սննդի ծրագրերի ոլորտում:
Կառավարել Հիմնադրամի աշխատակազմը՝ ապահովելով միասնական և բարձր կատարողականություն ցուցաբերող թիմի շարունակական զարգացումը և Հիմնադրամի ռազմավարական ծրագրին և առաքելությանը կազմակերպության համապատասխանությունը:
Կազմակերպել դրամական միջոցների հավաքագրման քարոզարշավ` ուղղված Դպրոցական սննդի ազգային ծրագրի զարգացման գործին քաղաքացիական հասարակության և տեղական տնտեսվարողների ներգրավմանը:
Պահանջվող որակավորումներ և աշխատանքային փորձ

Մագիստրոսի աստիճան կամ համարժեք որակավորում կրթության,  տնտեսագիտության, կառավարման կամ ոլորտին առնչվող որևէ այլ մասնագիտությամբ,

Պետական համակարգում ղեկավար պաշտոնում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, որի ընթացքում տվյալ անձն իր ենթակայության տակ ունեցել է առնվազն 10 աշխատակից ,
Պետական համակարգում, կրթության, տնտեսական զարգացման, բիզնեսի կառավարման, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում առնվազն տաս տարվա աշխատանքային փորձ,
Տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ներդաշնակ հարաբերություններ հաստատելու կարողություն,
Կառավարության, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ոչ-կառավարական կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ ամուր և արդյունավետ հարաբերություններ հաստատելու փորձ: Թեկնածուն պետք է ունենա գործընկեր կազմակերպությունների հետ հարաբերություններում վստահության ամրապնդմանն ու արտադրողականության ապահովմանն ուղղված  դրական և պրոակտիվ ռազմավարություններ,
Նորարարական պահանջներին համահունչ մտածելու, աշխատելու և կազմակերպությունը ղեկավարելու  հմտություն՝  լոգիստիկ հարցերին և բարդ իրավիճակներին կատարյալ լուծումներ գտնելու միջոցով,
Հաստատակամ մոտեցում և նվիրում մարդասիրական սկզբունքներին և երեխաների շահերին ուղղված գործունեությանը,
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
Գյուղական վայրեր և երկրի սահմաններից դուրս ճանապարհորդելու պատրաստակամություն:

Դիմելու ընթացակարգը

Որակավորում ունեցող թեկնածուները պետք է մինչև 2018 թ.փետրվարի 23-ը, Երևանի ժամանակով ժամը 18:00 ssfffoundation@gmail.com էլ.փոստին ուղարկեն իրենց ինքնակենսագրությունը (CV), մոտիվացիոն նամակը, կամ դրանց թղթային տարբերակը ներկայացնեն ՀՀ Կրթության և գիտության նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2):

Վերոնշյալ վերջնաժամկետից հետո ստացված հայտերը հաշվի չեն  առնվի:

Կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։