Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Գոշի հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-02-14

ՀՀ Տավուշի մարզի «Գոշի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության  զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. փետրվարի 17-ից մինչև մարտի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի  օրերից, ՀՀ Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցում, գ. Գոշ Մխ. Գոշի փողոց 51: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. մարտի 30-ին, ժամը 15:00-ին Գոշի հիմնական դպրոցում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 094-59-16-12 հեռախոսահամարին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։