ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 19-2.3-119)

2018-02-01

Իրականացնում է միջին մասնագիտական կրթության վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակումը: Մասնակցում է միջին մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը: Մասնակցում է միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների մշակման և դրանց համակարգուման աշխատանքներին: Իրականացնում է Նախարարության ենթակայությանը հանձնված միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության համակարգման աշխատանքները:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

բարձրագույն կրթություն,
քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հ Հ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

Մրցույթը կկայանա 06.03.2018թ.` ժամը 10.30-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

Դիմող ՀՀ քաղաքացիները Խորհուրդ (ք. Երևան, Տերյան 89) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձը հաստատող փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 14.02.2018թ. :

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Խորհրդի աշխատակազմ (ք. Երևան, Տերյան 89, հեռ. 011- 54-11-38, 011-56-64-62), կամ այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքէջ` www.csc.am:
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։