Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիր-2018-2019 ուստարի

2018-02-06

Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ առաջնորդների համար, ովքեր ունեն մագիստրոսի աստիճան և ուսումնասիրություն և հետազոտություն են իրականացնում ժողովրդավարության, տնտեսագիտության և քաղաքագիտության բնագավառներում: Ծրագրի ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվեն ուսումնառություն Լեհաստանի համալսարաններից մեկում (երկու կիսամյակ) և աշխատանքային պրակտիկա պետական կամ մասնավոր հաստատություններում (2 շաբաթ տևողությամբ):

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.kirkland.edu.pl կայքէջը կամ կից ներկայացվող նյութերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 1-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։