ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ ծրագրեր

2018-02-05

ՅՈՒՆԵՍԿՕ-ն  տեղեկացնում է  կազմակերպության անդամ երկրների մասնակցության ծրագրի 2018-2019 թթ. երկամյակի շրջանակներում ծրագրային առաջարկությունների վերաբերյալ հայտերի ներկայացման հնարավորության մասին: 
Մասնակցության ծրագրի միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրում անդամ պետություններին` պայմանով, որ ներկայացված ծրագրային առաջարկներն առնչվում են կազմակերպության իրավասության ոլորտներին և համահունչ են դրա առաջնահերթ խնդիրներին և գերակայություններին:
Հաջորդ երկու տարվա համար ծրագրային առաջարկներ մշակելիս անհրաժեշտ է հատկապես հաշվի առնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 39C/5, 39C/6 փաստաթղթում ներկայացված գերակայությունները: 
Մասնակցության համար հայտերը անհրաժեշտ է լրացնել ներկայացվող ձևաչափերին համապատասխան և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն մինչև 2018 թվականի մարտի 30-ը:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր ներկայացվող նյութերից, իսկ հարցերի համար՝ զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռախոս՝ +37410580403:   

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։