Ուսման հրավեր /ԳԴՀ Լոբուրգ քաղաքի Գիմնազիա ինտերնատ/

2018-02-02

Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցի կամ քոլեջի 10-ից 11-րդ դասարանում սովորող մեկ աշակերտ կարող է մեկ տարով անվճար սովորել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լոբուրգ քաղաքի Գիմնազիա ինտերնատում: Դիմորդը պետք է ունենա գերազանց առաջադիմություն և գերմաներեն լեզվի բավարար իմացություն: Ուսման ընթացքում աշակերտը կհաճախի գերմաներենի դասընթացների՝ հնարավորություն ունենալով հասնելու լեզվի իմացության մինչև B2 մակարդակի: ԳԴՀ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում, որպես կանոն, ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 1-ին և ավարտվում հաջորդ տարվա հուլիսի 31-ին, սակայն 2018/2019 ուսումնական տարին կմեկնարկի 2018թ. օգոստոսի 29-ին: Փաստաթղթերը ընդունվում են մինչև 2018 թվականի փետրվարի 8-ը: Անհրաժեշտ է ներկայացնել.
-դիմում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարին
-դիմորդի անձնագրի պատճենը և վերջին երեք ուսումնական տարիների գնահատականների վերաբերյալ վկայական կամ տեղեկանք՝ գերմաներեն կամ անգլերեն թարգմանությամբ, 
Լոբուրգի վարժարանի կայքէջն է՝ http://die-loburg.de/en/internat/welcome-to-the-loburg

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։