«Նախադպրոցական մանկության ժամանակակից արժեքները, համաշխարհային և հայրենական փորձը» միջազգային գիտափորձնական գիտաժողով

2018-01-30

«Կադրային ռեսուրս» ուսումնական կենտրոնը Կրասնոդարի երկրամասի կրթության, գիտության և երիտասարդության քաղաքականության նախարարության աջակցությամբ 2018 թվականի մարտի 22-24-ը Անապա քաղաքում կազմակերպում է «Նախադպրոցական մանկության ժամանակակից արժեքները, համաշխարհային և հայրենական փորձը» միջազգային գիտափորձնական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, տեղական ինքնակառավարման մարմինների կրթության ոլորտի աշխատակիցներ, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախադպրոցական մանկավարժության ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

Մասնակցության պայմանների մասին տեղեկատվությունը` конференция-пр.рф հղմամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։