Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-01-26

ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ  գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ) աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել փետրվարի 5-ից մինչև մարտի 5-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ,  կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին, / Հասցեք. Վանաձոր, Տիգրան Մեծի 23, հեռ.՝ 0322-2-54-50/:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. մարտի 16-ին, ժամը 13:00-ին՝ Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցում:

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։