Համահայկական մանկապատանեկան նկարչական VIII մրցույթ-փառատոնի մեկնարկ

2018-01-23

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2018 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական VIII մրցույթ-փառատոնը` նվիրված Երևանի 2800-ամյակին:

VIII մրցույթ-փառատոնն առաջարկում է լայն անդրադարձ կատարել Հայկական լեռնաշխարհի տարբեր դարաշրջանների մայրաքաղաքներին: Մրցույթ-փառատոնի նպատակն է պատմական, մշակութաբանական, գրական նյութերի յուրացման միջոցով երեխաների մեջ սերմանել սեր հայրենիքի հանդեպ, զարգացնել ստեղծագործական մտածողությունը և գեղագիտական ընկալումը:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել արվեստի հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա), մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաև այլ դպրոցների նկարչական կամ արվեստի խմբակներում ընդգրկած հայ երեխաներն ու պատանիները:

Մրցույթ-փառատոնի առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում:  Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրվեն ցուցահանդեսի պատկերագրքում:

Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի պատկերագիրք: Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաև հիմնական և խրախուսական մրցանակներ:

Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնի կանոնակարգը:

Հավելյալ  հարցերով կարելի է դիմել՚

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

հեռ.՚   +374 10 58-13-91

ֆ‎աքս՚  +374 10 52-73-43

Էլ.փոստ՚  spyurq@yahoo.com

Կայքէջ՚    www.edu.am

Էջ Facebook-ում՚ «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»

Գեղագիտության ազգային կենտրոն.

հեռ.՚ +374 99 73-18-26 Եվա Խաչատրյան

Էլ.փոստ՚   nkarchakan@gmail.com

Կայքէջ՚        www.nca.am

Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։