«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ

2018-01-22

2018 թվականի հունվարի 22-26 ընկած ժամանակահատվածում Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից կկազմակերպվի նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների, նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություն իրականացնողների վերապատրաստման 2018թ. ամենամսյա առաջին հնգօրյա դասընթացը:
Դասընթացի ծրագրին, աշխատակարգին, լուսաբանմանը հետևել mskh.am կայքում, վերապատրաստման «Բարեկամություն» բլոգում:
Մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կացարանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։