Վերապատրաստման դասընթացներ օրենսդիր մարմինների աշխատակիցների համար

2016-10-26

Ամերիկյան խորհուրդներ Հայաստանի գրասենյակը 2016 թվականին շարունակում է իրականացնել օրենսդիր մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանն ուղղված ծրագիրը (Professional Fellows Program/PFP), որը հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:
Յուրաքանչյուր մասնակից վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում:
Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2017 թվականի գարնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն ապրիլի 24-ից մինչև հունիսի 2-ը: PFP ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, վիզայի և առողջապահության ծախսերը և տրամադրում է կրթաթոշակ: Կեցությունն ու սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակիչ, դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան, ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և տիրապետեն անգլերենին:
Մասնակիցներն ընտրվում են մրցույթային կարգով: 
Դիմումները պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը ներկայացվեն առցանց` http://professionalfellows.americancouncils.org/ կայք:

 

Հանրային քննարկումներ

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…