Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողով

2017-12-25

2017թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին, «Էլիտ Պլազա» բիզնես համալիրում (ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15) կկայանա Եվրոպական դպրոցների Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողովը։

Համաժողովի ընթացքում տեղի է ունենալու նաև 2017թ. Որակի ազգային մրցանակաբաշխության արարողությունը, որի ժամանակ հավաստագրեր և մրցանակներ կհանձնվեն տարվա ընթացքում լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։