Միջազգային 2-րդ դիվանագիտական խաղեր Չելյաբինսկում

2017-12-21

Չելյաբինսկի պետական համալսարանի Եվրասիայի և Արևելքի ֆակուլտետը  ՉՊՀ-ի շրջանավարտների ասոցիացիայի հետ միասին 2018թ. փետրվարի 9-ին Չելյաբինսկ քաղաքում կազմակերպում են Միջազգային 2-րդ դիվանագիտական խաղերը:
Խաղին կարող են մասնակցել 8-12-րդ դասարանների սովորողները:
Խաղը անցկացվելու է 2 փուլով:
1-ին փուլի անցկացման ժամկետներն են՝ սույն թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Հանձնարարությունների վերաբերյալ նյութը ներառված է հավելվածում:
2-րդ փուլը կայանալու է 2018թ. փետրվարի 9-ին, որին կմասնակցեն 1-ին փուլը հաղթահարած 5 թիմերը:
 Խաղի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել evrasia-site@mail.ru հասցեին` մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +7 951 44 93 508 հեռախոսահամարով:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։