«Լավագույն ուսուցիչ» մրցանակների հանձնում

2017-12-11

Դեկտեմբերի 12-ին` ժամը 14:00-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը տեղի կունենա ԿԳ նախարարության հետ համագործակցաբար իրականացվող «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017 թ. մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա կգտնվեն և լավագույն մասնակիցներին պարգևներ կհանձնեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Լրագրողների համար կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը ժամը 13:00-ին՝ ՀՀ ԿԳ նախարարության շենքի բակից /հասցե Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։