Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-12-06

ՀՀ Կոտայքի մարզի «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության  զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2018 թ. հունվարի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում, ք. Բյուրեղավան, Կոտայքի 63, հեռ.՝ 091-06-40-24, 094-50-72-25:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. հունվարի 18-ին, ժամը 15:00-ին, Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։