«Վարպետություն առանց սահմանների»` միջազգային մրցույթ նախադպրոցական կրթություն իրականացնող մասնագետների

2017-11-20

«Հյուսիսային մայրաքաղաք» նորարարական կրթական կենտրոնը 2015 թվականից անցկացնում է ԱՊՀ երկրների նախադպրոցական կրթություն իրականացնող մասնագետների «Վարպետություն առանց սահմանների» միջազգային մրցույթը:

«Վարպետություն առանց սահմանների» մրցույթի շրջանակներում  մասնակիցների ակտիվ համագործակցությունը գալիս է ապացուցելու Անկախ Պետությունների Համագործակցության երկրների կրթական հարթակներում նմանատիպ միջոցառումների անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Մինչ օրս մրցույթին իրենց մասնակցությունն են ցուցաբերել Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից, Տաջիկստանի Հանրապետությունից և Ռուսաստանի դաշնությունից թվով 271 նախադպրոցական կրթություն իրականացնող մասնագետներ:

«Վարպետություն առանց սահմանների» երրորդ միջազգային մրցույթն անցկացվելու է  2017 թվականի դեկտեմբերի 1-ից 2018 թվականի հունիսի 1-ը:

Մանրամասն տեղեկատվություն ստանալու և հայտերի լրացման համար կարող եք այցելել  http://www.interkpm.ru, http://vk.com/konkurs_dou կայքեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։