Հայ-ֆրանսիական համագործակցության հուշագիր

2017-11-02

Նոյեմբերի 3-ին, ժամը 15.30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  ԿԳ նախարարի տեղակալ Մամնուկ Մկրտչյանը և Իլ դը Ֆրանս ակադեմիական շրջանի ռեկտոր, Փարիզի ակադեմիայի ռեկտոր, Փարիզի համալսարանների կանցլեր Ժիլ Պեկուն կստորագրեն համագործակցության հուշագիր` Հայաստանի և Փարիզի դպրոցական և բուհական հաստատությունների միջև գործընկերության վերաբերյալ: 
Նշենք, որ Փարիզի ակադեմիան Փարիզ քաղաքի դպրոցական և համալսարանական տեղամասն է, որտեղ 2017-2018 ուսումնական տարում սովորում է 327 375 աշակերտ՝ 1124 դպրոցական հաստատություններում և 337 906 ուսանող, որոնցից 60 000-ը օտարերկրացի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։