Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-10-12

ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 
1.ՀՀ քաղաքացիությունը, 
2.բարձրագույն կրթությունը,
 3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/: 
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են` 
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/, 5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
 6.աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: 
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
 Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցում, հեռ.՝ 0285-5-26-46: 
Մրցույթը տեղի կունենա 2017թ. նոյեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցում, հասցե` ք. Կապան, Հունան Ավետիսյան 14:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։