Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Կարմրաշենի Ա. Ասլանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-10-11

ՀՀ Արագածոտնի մարզի «Կարմրաշենի Ա. Ասլանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 
1.ՀՀ քաղաքացիությունը, 
2.բարձրագույն կրթությունը, 
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/: 
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են ` 
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/, 
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 
6.աշխատանքային գրքույկի պատճենը: 
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: 
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Կարմրաշենի Ա. Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցում, հեռ.՝ 077-50-91-91: 

Մրցույթը տեղի կունենա 2017թ. նոյեմբերի 27-ին, ժամը 15:00-ին, Կարմրաշենի Ա. Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցե`գ.Կարմրաշեն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։