Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»

2017-09-27

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման  տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը»  հանրակրթական  ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ  ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացներն ացկացվում են ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատված հարցաշարի հիման վրա:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Դասընթացները կազմակերպվում են ակտիվ ուսուցման մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում, 2 օրինակ).
2) 3x4 չափի մեկ լուսանկար (2 հատ).
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (2 օրինակ).
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը (2 օրինակ).
5) անձնագրի պատճենը (2 օրինակ).
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը, 2 օրինակ).  
 7) «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ –ում Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի  217001106004001 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը: Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6-7 ակադեմիական ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը կազմում է 80 000 դրամ, որը ներառում է նաև գրենական պիտույքների և  ուսումնական նյութերի տրամադրումը:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2017թ. սեպտեմբերի 26-ից  մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ`   Դասագրքերի  և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամում   (հասցեն` ք. Երևան, Ռոստոմի 29 շ. 164, հեռախոսներ`57-56-44, (093) 40-44-75 ամեն օր` ժամը 9-ից  մինչև 18:00-ը:  Դասընթացները կսկսվեն  հոկտեմբերի 14-ից:
 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։