Օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից

2017-09-27

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը 2017 թվականին կազմակերպում է 11-12-րդ դասարանների աշակերտների օլիմպիադա՝ «Հայոց պատմություն» առարկայից:
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկեմբերի 6-ը լրացնել մասնակցության հայտն ու այն ուղարկել history_olimpiada@yahoo.com էլեկտրոնային հասցեով: 
Մրցույթը կազմակերպվելու է երկու խմբերի դասարանների աշակերտների համար.
1.11-րդ դասարան՝ 1-ին խումբ
2.12-րդ դասարան՝ 2-րդ խումբ:
Օլիմպիադայի հետ կապված մանրամասներ և լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն www.aspu.am կայքում:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետ 
հեռ.՝ 010 59 70 91, 077 88 37 94:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։