Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /« Մաստեր Սթայլ» ՍՊԸ/

2017-09-26

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ն կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց համար:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր  ունեն բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ :

Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1. դիմում` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի տնօրենի անունով (լրացվում է տեղում).
2. 3x4 չափի երկու լուսանկար.
3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4. աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5. անձնագրի պատճենը.
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի 163008180909 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
 Դասընթացները վարելու են ոլորտը կարգավորող  փորձագետներ, ՀՀ օրենսդրության մասնագետներ: Դասընթացի շրջանակներում մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան նոյւթեր, ուղեցույցներ, գրենական պիտույքներ:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 70 000 դրամ է, ներառյալ` տրամադրվող նյութերն ու սուրճի ընդմիջումը:

Դասընթացի անցկացման ժամերը կքննարկվեն մասնակիցներից ձևավորված խմբի հետ` նախապես:

Դիմումներն ընդունվում են 2017 թվականի սեպտեմբերի  26–ից  հոկտեմբերի 13-ը ներառյալ` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ում  /ք. Երևան, Սարմենի 1, 2/1 տարածք, սենյակ 6, Մատենադարանի հարևանությամբ:

Դասընթացների սկիզբը՝ հոկտեմբերի  16-ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  (010) 56-72-93 հեռախոսահամարով:

Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։