Մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկ

2017-09-08

Սեպտեմբերի 11-ին, ժամը 14։00-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի կունենա Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։