Կրթաթոշակների մրցույթ

2017-09-06

Միջազգային համագործակցության և զարգացման մեքսիկական գործակալությունը (AMEXCID 2018) հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների համար Մեքսիկայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակների մրցույթ:

Հայ թեկնածուները պետք է հայտերը ներկայացնեն ՌԴ-ում Մեքսիկական Միացյալ Նահանգների դեսպանություն մինչև սույն թվականի հոկտեմբերի 18-ը:

Ընդունելության կարգի, ինչպես նաև ֆակուլտետների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից (ռուսերեն և իսպաներեն լեզուներով):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։