Մեկնարկում են FLEX դպրոցականների ծրագրի քննությունները

2017-09-06

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորություն է տալիս  մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում: FLEX  կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

2018-2019 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ  բոլոր քաղաքացիները, ովքեր՝ 
սովորում են 9-12* դասարաններում կամ քոլեջի 1-3* կուրսում (որոնք համապատասխանում են ավագ դպրոցի 10-12 դասարաններին),
հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,
ծնվել են 2000թ. փետրվարի 15-ից մինչև 2003թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին, 
վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 3 ամսից ավել,
համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:
*-12-րդ դասարաններում և 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող: Ավելին

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։