Կստորագրվի համագործակցության հուշագիր

2017-08-18

Օգոստոսի 21-ին, ժամը 11.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կստորագրվի  համագործակցության և բարեկամության հուշագիր Երևանի «Շիրակացու  ճեմարան»  միջազգային գիտակրթական համալիրի և Քուվեյթի հայ ազգային վարժարանի միջև: Հուշագրի ստորագրմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Հուշագիրը կստորագրեն  «Շիրակացու  ճեմարան»  միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանն ու  Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։