«UNESCO King Hamad Bin Isa Al-Khalifa Prize for the Use of Information and Communication Technologies (ICTs) in Education» մրցանակի համար թեկնածուների առաջադրում

2017-08-02

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը հայտարարել է մրցույթ «UNESCO King Hamad Bin Isa Al-Khalifa Prize for the Use of Information and Communication Technologies (ICTs) in Education» մրցանակի վերաբերյալ: Այս տարվա մրցանակի թեման է «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը որակյալ կրթության հասանելիության ընդլայնման ուղղությամբ»: 
Մրցանակի  չափորոշիչների համաձայն` հայտերում ներկայացված ծրագրերը պետք է ունենան առնվազն մեկ տարվա տևողություն կամ գործունեության/կիրառման փորձ և նախկինում երբևէ ներկայացված չլինեն որևէ ոլորտում, որևէ կազմակերպության շրջանակներում նմանատիպ որևէ մրցանակի համար: Հայտերը պետք է ներկայացվեն միայն Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով. ինքնառաջադրված հայտերը չեն ընդունվելու: Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ: 
Թեկնածուները հայտերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորության նամակի նախագծի ուղեկցությամբ, պետք է մինչև սույն թվականի սեպտեմբերի 25-ը ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։