Մեկնարկում է Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիրը

2017-07-03

Հուլիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, «Այբ» դպրոցում (Հասցե՝ Երևան, Թբիլիսյան խճուղի 11/11) տեղի կունենա Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառումը, որից հետո կսկսվեն երկօրյա ներածական դասընթացները: Միջացառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տեր Մեսրոպ քհն. Արամյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։