Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար

2016-10-24

ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Դպրոցի  տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր  պայմաններն  են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/  պատճենը,
4.տվյալ հաստատության  զարգացման  ծրագիրը  /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների  ցանկը կամ  գիտական  կոչումը հաստատող փաստաթուղթը  /դրանց  առկայության  դեպքում/,
6.աշխատանքային  գրքույկի  պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցում, հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Շղարշիկ բանավան, հեռ.՝0285/5-30-35, 091/37-00-78:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին, Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցում:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։