2017-2018 ուս. տարվա կրթաթոշակներ /Հունաստան/

2017-06-27

Հունաստանի արտաքին գործերի նախարարության կրթության և մշակույթի հարցերով E1 տնօրինությունը 2017-2018 ուսումնական տարվա համար տրամադրում է կրթաթոշակներ` Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանություն մինչև ս.թ. հուլիսի 25-ը` տեղեկացնելով ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժինը (+37410 56 23 64):
Կից՝ ծրագրում ընդգրկված Հունաստանի ուսումնական հաստատությունների ցանկը և մասնակցության պայմանները:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։