Մեծահասակների կրթության միջազգային 6-րդ խորհրդաժողով

2017-06-26

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են մասնակցելու Մեծահասակների կրթության միջազգային 6-րդ խորհրդաժողովի (CONFINTEA VI)՝ «Մեծահասակների ուսումնառության ուժը. տեսլական 2030»  խորագիրը կրող միջնաժամկետ վերանայման հանդիպմանը, որը կայանալու է ս.թ. հոկտեմբերի 25-27-ը Կորեայի Հանրապետության Սուվոն քաղաքում: 
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից: 
Մասնակցելու պարագայում անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 6-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364) ներկայացնել մասնակցության հայտաձևի լրացված տարբերակը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։