Մրցույթ «Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար

2017-06-20

«Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման  խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության  խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է  ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ, ամեն օր` ժ.10:00-ից մինչև 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը  կանցկացվի `ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. օգոստոսի 15-ին, ժամը 13:00-ին, Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցում:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի 4, հեռ.՝010-72-82-10:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։