ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցույթ կին գիտնականների համար

2017-06-07

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «L’OREAL-UNESCO For Women in Science International Awards (2018)» մրցանակի վերաբերյալ: 
Մրցանակի համար առաջադրվող թեկնածուները պետք է լինեն գիտական հետազոտություններով ակտիվորեն զբաղվող և միջազգային ճանաչում ունեցող կին գիտնականներ: 
Թեկնածուներին ներկայացվող պահանջների և առաջադրման կարգի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կարգի և կանոնակարգերի (Rules and Regulations) մասին կից ներկայացված տեղեկատվությունից: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 16-ը:  
Հայտերը առցանց ներկայացնելուց հետո անհրաժեշտ է անձնական տվյալները փոխանցել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին` /հեռ. 56-23-64/ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին տեղեկացնելու նպատակով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։