DAPC 2017 դրամաշնորհային ծրագիր

2017-05-20

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը հայտարարել է  DAPC 2017 դրամաշնորհների մրցույթ: Դրամաշնորհների նպատակն է աջակցել երիտասարդական կազմակերպություններին՝ իրականացնելու երիտասարդության շրջանում թմրանյութերի օգտագործումը կանխարգելող միջոցառումներ:
Իրականացվող միջոցառումները պետք է հիմնվեն Թմրամիջոցների օգտագործման կանխարգելման միջազգային ստանդարտների վրա http://www.unodc.org/unodc/en/prevention/prevention-standards.html  և համահունչ լինեն ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Երիտասարդական նախաձեռնության ոգուն:
Մանրամասները և դիմում-հայտերը հասանելի են www.unodc.org/youth կայքում: Երիտասարդական կազմակերպությունները կարող են հայտերը ներկայացնել մինչև հունիսի 8-ը: ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։