Կկազմակերպվի հերթական հեռավար փորձնական տեսադասը

2016-10-27

Հոկտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում /հասցե` Ազատության պող.2-րդ նրբ. 9, / կկազմակերպվի թվով երրորդ հեռավար փորձնական տեսադասը Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների համար՝ օգտագործելով Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորությունները: Դասընթացն իրականացվում է գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում:

Հանրային քննարկումներ

Այս պահին հանրային քննարկման ներկայացված նյութ չկա: