Մրցույթ «Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար

2016-10-20

«Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման  խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության  խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է  ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր` ժ.10-00-ից մինչև 15-00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը  կանցկացվի `ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2016թ.դեկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցում:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Ջրվեժ, Մայակ թաղամաս 30/1 հեռ.՝010/64-45-21:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և…

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: