Վերապատրաստումներ` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Մաստեր Սթայլ» ՍՊԸ/

2017-04-19

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ն կազմակերպում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ:

Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1. դիմում` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի տնօրենի անունով (լրացվում է տեղում).
2. 3x4 չափի երկու լուսանկար.
3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4. աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5. անձնագրի պատճենը.
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի 163008180909 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման ընթացքում անձը կարող է օգտվել օրենքով սահմանված չվճարվող արձակուրդից՝ կողմերի համաձայնությամբ:
Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք՝ աշխատանքի վայր ներկայացնելու նպատակով:
Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայած անձը համապատասխան վկայական չի ստանում:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 դրամ է, ներառյալ` մասնակիցներին տրամադրվող գրենական պիտույքներն ու ուսումնական նյութերը:
Դասընթացի սկիզբը որոշվում է առաջին դասին՝ մասնակիցների համաձայնությամբ: Առաջին դասը սկսվելու է ժամը 10:00-ին:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2017 թվականի ապրիլի 18–ից  մայիսի 8-ը ներառյալ` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ում  /ք. Երևան, Սարմենի 1, 2/1 տարածք, սենյակ 6, հեռ. (010) 56-72-93, 094-444 080, 096 444 080/ ամեն օր` ժամը 9:00-ից 18:00-ն: Դասընթացների սկիզբը՝ մայիսի 10-ից:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www.masterstyle.am կայքից կամ՝ այցելելով «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։