2017-2018 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ /Հայ Կրթական Հիմնարկություն/

2017-04-18

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2017-2018թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

 Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2017 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (փաստացի այժմ 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 16, 7  կամ 77 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2017  մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (10:30-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Մանրամասն պարզաբանումների համար գրել aefscholarships@gmail.com հասցեին: Մարզերի ԲՈՒՀ-ում սովորող ուսանողները կարող են դիմումն ու անհրաժեշտ թղթերը ՀայՓոսոտվ ուղարկել մեր գրասենյակ՝ Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ, Հայ Կրթական Հիմնարկություն։

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։