Կրթաթոշակային ծրագիր /Սլովակիա/

2017-04-10

Սլովակիայի կառավարության ազգային կրթաթոշակային ծրագրի շրջանակներում 2017թ. մարտի 29-ից մեկնարկել է նոր դիմումների ընդունման գործընթացը, որի վերջնաժամկետը սահմանվել է ընթացիկ տարվա մայիսի 30-ը:
Կրթաթոշակի ստացման պայմաններին, ինչպես նաև առաջարկվող մասնագիտությունների ցանկին կարելի է ծանոթանալ Սլովակիայի Հանրապետության կրթության, հետազոտությունների և սպորտի նախարարության կայքէջում` www.minedu.sk
Էլեկտրոնային տարբերակով հայտերն անհրաժեշտ է լրացնել www.vladnestipendia.sk կայքէջում: Տեխնիկական աջակցություն ստանալու համար կարելի է հարցում ուղարկել helpdesk@studyabroad.sk էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +421 907 551 404 հեռախոսահամարով: Ժամկետանց կամ ոչ էլեկտրոնային դիմումները չեն ընդունվելու:
Կրթաթոշակի ստացման համար անհրաժեշտ պայման է համապատասխան մակարդակով սլովակերեն լեզվի իմացությունը: Սույն պահանջը բավարարելու համար Սլովակիայի կառավարությունը լեզվի դասընթացներ է կազմակերպում դիմումատուների համար 2017թ. սեպտեմբերի 4-ից 2018թ. հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում: 
Սլովակիայում ուսումնառության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.studyin.sk կայքէջում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և…

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: