ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Աղջիկների և կանանց կրթության 2017 թվականի մրցանակի համար հայտերի ընդունում

2017-03-31

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Աղջիկների և կանանց կրթության 2017 թվականի մրցանակի համար:
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ: Մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։ Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և http://en.unesco.org/themes/women-s-and-girls-education/prize հղմամբ:
Հնարավոր թեկնածուների հայտաձևերի լրացված տարբերակները, յուրաքանչյուրին կից անգլերենով շարադրված աջակցման նամակի ուղեկցությամբ մինչև ս.թ. ապրիլի 21-ը պետք է ներկայացվեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։