Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-03-30

ՀՀ Արմավիրի մարզի «Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության  տնօրենի թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին  մասնակցելու պարտադիր պայմաններն են`  
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար  պահանջվող  փաստաթղթերն են`  
1.Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային  գրքույկի  պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները  պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. ապրիլի 6–ից մինչև մայիսի 5-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00–ից մինչև 15:00–ը բացի շաբաթ և կիրակի օրերից, Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մայիսի 17-ին, ժամը 14:00-ին՝ ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, գ.Դալարիկի Կոմիտասի 23: Տեղեկությունների համար զանգահարել 094-63-58-85 հեռախոսահամարով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու…