Մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ջաղացաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

2017-03-27

ՀՀ Գեղարքունիքի  մարզի «Ջաղացաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի  Հանրապետության քաղաքացիությունը.
2.բարձրագույն կրթությունը.
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ  պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն  ընդունվում են 2017թ. ապրիլի 5-ից մինչև մայիսի 4-ը ներառյալ, ամեն օր, ժամը 9:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից Ջաղացաձորի միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումն կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մայիսի 16-ին, ժամը 15:00-ին, Ջաղացաձորի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել 077-48-38-94 հեռախոսահամարով:

Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։