«Youth of Excellence Scheme of China» ծրագիր

2017-03-23

ՉԺՀ կառավարությունը 2017-18 ուսումնական տարվա համար կազմակերպում է «Youth of Excellence Scheme of China» ծրագիրը, որն իր մեջ ներառում է 8 ենթածրագիր։ Ծրագիրը մեկնարկում է 2017թ. սեպտեմբերի 1-ից, տևողությունը մեկ կամ երկու տարի է (1 տարի Չինաստանում և  1 տարի Հայաստանում)։ Ուսուցման  լեզուն անգլերենն է։
Չինական կողմն իր վրա է վերցնում ուսման, տեղափոխման և կեցության ծախսերը։ Թեկնածուներին ներկայացվող պահանջները հետևյալն են․
•Մասնակիցը պետք է ծնված լինի 1972թ. սեպտեմբեր 1-ից հետո
•Կրթությունը՝ բակալավր և ավելի բարձր /աշխատանքային փորձով/
•Բաժնի վարիչի աստիճան ունեցող պետական ծառայողներ կամ ԲՈՒՀ-երի, հետազոտական կենտրոնների դասախոսներ կամ գիտաշխատողներ
•Անգլերեն լեզվի լավ տիրապետում  /ILELTS 6.0 կամ  TOEFL 80/
•Թեկնածուն ներկայումս չպետք է ընդգրկված լինի ՉԺՀ կողմից կազմակերպված որևէ այլ կրթաթոշակային ծրագրում 
Մասնակցության պայմաններին, հնարավորություններին և առաջարկվող կրթական ծրագրերի բովանդակությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից: Դիմորդները իրենց փաստաթղթերը մինչև ս.թ. ապրիլի 6-ը կարող են հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, 311 սենյակ՝ չինական կողմին փոխանցելու նպատակով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու…