«ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /15 օգոստոսի 2006 թվականի N 671-Ն/

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Հաստատել «ՀՀ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում երկրորդ մասնագիտություն ստանալու կարգը»:
  2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը` /պետ` Ռ.Գասպարյան/, սահմանված կարգով «ՀՀ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում երկրորդ մասնագիտություն ստանալու կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
  3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա.Ավետիսյանին:

 

 

       Նախարար`  Լ.Մկրտչյան

 

 

 

Հ ա ս տ ա տ վ ա ծ է՝

Հայաստանի Հանրապետության

 կրթության և գիտության նախարարի

2006 թ. oգոստոսի 15 - ի N 671-Ն  հրամանով

__________________ L.Մկրտչյան

գրանցման N _____________

 

 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1.      Սույն Կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Բուհեր) երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու ընդհանուր պայմանները:

2.      Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը կազմակերպվում է կիսամյակային /կրեդիտային/ սկզբունքով: Առաջին և ավարտական կուրսերում երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն չի կազմակերպվում: Հավակնորդների դիմումները քննարկվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երկու շաբաթների ընթացքում:

3.      Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթությունը իրականացվում է միայն վճարովի սկզբունքով:

4.      Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը թույլատրվում է, եթե առարկաների ժամաքանակների 25%-ից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, ըստ տվյալ կիսամյակի չի գերազանցում 8-ը:

5.      Դիմումները քննարկելու նպատակով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով: Բուհի ռեկտորը, ատեստավորման հանձնաժողովում հարցը քննարկելուց հետո, որոշում է ուսանողի ընդունման ժամկետը, կուրսը և մյուս պայմանները, կամ էլ պատճառաբանված հիմնավորում է մերժելու մասին իր որոշումը: Դիմումները քննարկվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երկու շաբաթների ընթացքում:

6.      Ատեստավորման հանձնաժողովը մրցութային հավասար պայմանների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում՝

ա) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին,

բ) առավերալգույն մասնագիտական ստաժ ունեցող դիմորդներին,

գ) դիպլոմի ներդիրում նշված առարկաների քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին:

7.      Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող` տվյալ կիսամյակում ըստ մասնագիտության ուսանողների թիվը չպետք է գերազանցի տվյալ մասնագիտության համար ՀՀ Կրթության և գիտության նախարարության  լիցենզիայով սահմանված տեղերի քանակը:

8.      Տարբեր պատճառներով գոյացած առարկայական տարբերությունները և առարկաների առանձին բաժինները (ուսումնական պլանների տարբերություններ, չհանձնած քննություններ և ստուգարքներ) համարվում են ակադեմիական պարտքեր: Դրանց ցանկը և ծավալները որոշում է ընդունող բուհը: Ուսանողը պետք է ուսումնառի և հանձնի գոյացած տարբերությունները ընդունող բուհի կողմից սահմանած անհատական ժամանակացույցով:

9.      Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում բուհերը Նախարարություն են ներկայացնում հաշվետվություն երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողերի շարժի վերաբերյալ:

10. Ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտներին չի թույլատրվում ստանալ երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն պետական կամ հավատարմագրված բուհերում:

Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը»

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարությունը կոչ է անում ոլորտի շահառուներին, մասնագետներին, փորձագետներին և կրթության ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին մասնակից դառնալ նախագծի հանրային քննարկմանը և լրամշակմանը՝ ներկայացնելով գրավոր առաջարկություններ: Միաժամանակ տեղեկացնում ենք,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։