«ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ /4 նոյեմբերի 2010 թվականի N 1427-Ն/

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման քաղաքականության վարկային 2-րդ ծրագրի կրթության ոլորտի 2010 թվականի ելակետային միջոցառումները` նախադպրոցական կրթության մասով,  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման հետագա ընթացքի մասին» N 29 արձանագրային որոշման 15-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ    է.  
1.Հավանություն տալ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա նախադպրոցական կրթության ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկին (այսուհետ` ֆինանսավորման վերաբերյալ առաջարկ)` համաձայն հավելվածի:
2.Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել միջոցներ` ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով,  ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից, և անհրաժեշտության դեպքում` ներդրումային ծախսերի մասով: 
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) մշակել ժամանակացույց` Հայաստանի Հանրապետության մարզերում ֆինանսավորման վերաբերյալ առաջարկն աստիճանաբար ներդնելու համար.
2) սույն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`  սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հաշվարկներ` համաձայն ֆինանսավորման վերաբերյալ առաջարկի:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում`
1) հավաքել տեղեկատվություն ավագ նախադպրոցական տարիքի երեխաների  թվի մասին` ըստ հանրապետության մարզերի ու համայնքների, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
2) դիտարկել և հաշվառել ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կարիքները` ներդրումային ծախսերի (հաստատությունների վերանորոգման, կահավորման և ուսումնամեթոդական բազայի հագեցվածության գծով) գնահատման համար, և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
3) առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին, հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսավորման վերաբերյալ առաջարկը, սահմանված կարգով հաստատել համայնքային նորմատիվներ` նախադպրոցական կրթության ընթացիկ ծախսերի մասով:


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                               Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

  2010 թ. նոյեմբերի 11
  Երևան

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և…

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: